Сетевая библиотекаСетевая библиотека
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ Народное творчество (Фольклор) Անդրանիկ Թորոսի Օզանյան կամ Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա (փետրվարի 25, 1865 – օգոստոսի 31, 1927), հայ զորահրամանատար, պետական գործիչ ֆիդայապետ (հայդուկապետ)։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ 1892 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, այլ ֆիդայիների հետ մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թ. մեկնում է արտասահման։ 1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արեւմտյան Հայստան, ուր մնում է մինչեւ 1904 թվականին։ 1912-1913 Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում եւ մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։ Հայաստանի Հանրապետություն ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԱՆԻԿ [Օզանյան Անդրանիկ Թորոսի, 25.2.1865, Շապին-Գարահիսար, 31.8.1927, Չիկո (Սակրամենտոյի մոտ, ԱՄՆ), թաղվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ), 1928-ին աճյունը տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, 2000-ին՝ Երևան, ամփոփված է Եռաբլուրում], հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, զորավար: Հայ ժողովրդական և Բուլղարիայի ժողովրդական հերոս: Սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում, «մկրտվել հեղափոխական»:Հայերի ամենասիրելի հերոսը՝ Անդրանիկը, առաջին ագնամ ամուսնացել է 17 տարեկան հասակում։ Առաջին ամուսնությունը անհաջող է եղել։ Կինը ծննդաբերելու ժամանակ մահացել է, իսկ երեխան մահացել է օրեր անց։ 1916 թվականին Անդրանիկը ներկա է գտնվում իր քեռորդի Վահան Փափազյանի հարսանիքին, որտեղ և գտնվում էր մի երիտասարդ օրիորդ։ Անդրանիկը հրապուրվում է օրիորդով։ Մինչև առաջարկություն անելը Փաշան խորհրդակցում է Հովհաննես Թումանյանի հետ և որից հետո էլ որոշում է դիմել օրիորդին։ Հանդիսություններից մեկի ժամանակ օրիորդին դիմում է հետևյալ կերպ. – Ես կը սիրեմ քեզ և կը փափագիմ ամուսնանալ քեզ հետ, դուն ալ ինձ կը սիրե՞ս։ – Օ՛, ես ինչպե՞ս կրնամ քեզ չսիրել, չէ՞ որ դուն իմ սիրելի հերոսն ես…։ Անդրանիկը այսպիսի պատասխան չէր սպասում, օրիորդի այդ պատասխանը տակնուվրա է անում հերոսի մտքերը և նա մռայլվում է։ Մի քանի րոպեից նա սթափվում է և որոշում իր անելիքը, իր մոտ է կանչում Ռոստոմին և մի երկտող ուղարկում օրիորդին, հայտնելով նրան, որ մոռանա ամուսնության մասին[15]։ «Եվ այսպես ՝ Հայոց մեծաթռիչ Արծիվը մի անգամ փորձեց իր երկնային սլացքից վայր իջնել երկրի վրա, ապրել սովորական մարդու ամենասովորական կյանքով, սակայն երկրաբնակի մի փոքրիկ անուշադրությունը, վերապահությունը, գուցե թերացումն ու անըմբռնումը նրան կրկին մղեցին վեր՝ դեպի եթերային նոր թռիչքների… Հասկանալի է, որ տարիքային տարբերությունը, դեռատի օրիորդի ռոմանտիկ պատկերացումները հիմնական պատճառն էին, որ Անդրանիկն այս անգամ էլ իրենից դեն շպրտեց անձնական կյանքի այդ նոր փոփոխությունը։ Եվ նա դեռ սավառնում էր երկնքում…» Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացել է 1921 թվականին Փարիզում, Նվարդ Քյուրքչյանի հետ։ Նրանց «քավորը» եղել է Պողոս Նուբար Փաշան։ Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ։ Հորն անարգած թուրքին ահաբեկելու համար բանտարկությունից խուսափելու նպատակով, մեկնել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891-ին անդամագրվել է ՍԴՀԿ-ին, շուրջ մեկ տարի անց դարձել ՀՀԴ անդամ (դաշնակցությունից հեռացել է 1907-ին, վերականգվել է 1914-ին և երկրորդ անգամ հեռացել 1917-ին): XIX դ. 90-ական թթ. զինվորագրվել է Գուրգենի, Աղբյուր Սերոբի հայդուկախմբերում: Զենք ձեռք բերելու, ազատագրական ուժերը համախմբելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ: Աղբյուր Սերոբի մահից (1899) հետո Անդրանիկը գլխավորել է բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր: Նրան մեծ համբավ են բերել հատկապես Առաքելոց վանքի (1901, նոյեմբեր) և Աղթամարի (1904, օգոստոս) կռիվները: 1904-ի վերջին Անդրանիկն եղել է Իրանում ու Այսրկովկասում, հանդիպել է հասարակական, քաղաքական շրջանների հետ. Թիֆլիսում բարեկամական կապեր է հաստատել և 1914–20-ական թթ. մշտապես առնչվել ու խորհրդակցել է Հ. Թումանյանի հետ: Հայ-թաթարական կռիվների ժամանակ, զենք հայթայթելու նպատակով ուղարկվել է Ֆրանսիա և Բուլղարիա: Հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ»(1906) կանոնագիրքը: Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո հանդես է եկել ՀՀԴ – երիտթուրքական համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու ՀՀԴ առաջարկը: Конец ознакомительного фрагмента. Текст предоставлен ООО «ЛитРес». Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию (https://www.litres.ru/narodnoe-tvorchestvo/zoravar-andranik/?lfrom=334617187) на ЛитРес. Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.
СКАЧАТЬ БЕСПЛАТНО